Ռուսաստանի Օմսկ քաղաքի մանկապարտեզի հնարամիտ աշխատակիցները տոնածառը մեխել են առաստաղին: Սոցկայքերում առաստաղից կախված տոնածառի լուսանկարը տարբեր արձագանքներ է առաջացրել. մի մասը ծառի այդ դիրքը վտանգավոր է համարել երեխաների համար, մյուսներն էլ գնահատել են մանկապարտեզի աշխատակիցների ստեղծագործական մոտեցումը նոր տարվա խորհրդանիշին: Նախադպրոցական հաստատության ղեկավարը, սակայն, հայտարարել է, որ համացանցում հայտնված նկարը կեղծ է: