Քուրդ հրամանատարը հայտարարել է, որ ռուսական զորքերը կտեղակայվեն Սիրիայի հյուսիսում, որտեղ մեծամասնություն է կազմում քուրդ բնակչությունը:
«Այսօր մեզ համար պատիվ էր ընդունել Սիրիայում ռուսական զորքերի հրամանատար, գեներալ Ալեքսանդր Չայկոյին: Շատ արդյունավետ հանդիպում էր, պայմանավորվեցինք տեղակայել ռուսական ուժերը Ամուդում, Թել Թամիրում և Այն Իսեում, տարածաշրջանում անվտանգությունն ու կայունությունն ապահովելու համար: Մենք ակնկալում ենք հետագա համատեղ ջանքեր՝ ի շահ մեր երկու երկրների»,- նշել է Մազլում Աբդին Twitter-ի իր էջում: