Իրանի նախագահ Հասան Ռոհանին կոչ է արել ազատ արձակել բողոքի ցույցերի ընթացքում բոլոր անարդարացի ձերբակալվածներին, գրում է ՏԱՍՍ-ը:
Իրանական պետության ղեկավարը հայտարարել է, որ ձերբակալվածների մեջ կան անզեն ցուցարարներ, և անհրաժեշտ է «կրոնական իսլամական ողորմածություն ցուցաբերել նրանց հանդեպ»:
Իրանում զանգվածային բողոքի ցույցերը սկսվեցին, երբ կառավարությունը որոշեց եռակի բարձրացնել բենզինի գինը: Հավաքները վերածվեցին ոստիկանության հետ բախումների: Անկարգություններ գրանցվեցին հարյուրավոր բնակավայրերում: