ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը ձայների մեծամասնությամբ աջակցել է օրինագծին, որով քննադատում են Պեկինին երկրի մահմեդականների և էթնիկ փոքրամասնությունների նկատմամբ վերաբերմունքի համար և առաջարկում պատժամիջոցներ կիրառել Չինաստանի իշխանությունների ու առանձին պաշտոնյաների նկատմամբ:
Ըստ ԱՄՆ տեղեկությունների՝ Սինցզյան նահանգում կան ճամբարներ ույգուրների, ղազախների և հիմնականում մահմեդական հավատքին պատկանող ժողովուրդների «վերադաստիարակման» համար:
Պեկինն իր վրդովմունքն է հայտնել կոնգրեսականների որոշման կապակցությամբ՝ այն անվանելով կոպիտ միջամտություն Չինաստանի ներքին գործերին: