Դրեզդենի ոստիկանությունը հայտարարել է, որ 500 հազար եվրո կվճարի քաղաքի թանգարանի «Կանաչ կամար» հավաքածուից գողացված հնաոճ իրերի գտնվելու վայրի կամ թանգարանի գողերի մասին տեղեկությունների համար: Կրկնապատկվել է գործը հետաքննող քննիչների թիվը: Նրանք հանգել են այն եզրակացության, որ թանգարանում գողությունը կատարել են պրոֆեսիոնալներ, որոնցից ոչ մեկը չի բռնվել:
Ըստ նախաքննության՝ թանգարան մուտք գործելուց առաջ հանցագործները անջատել են ամբողջ տարածքի լուսավորությունը: Այնուհետև մտել են շենք, կացնով կոտրել ցուցափեղկերը և հափշտակել12 ոսկյա և ադամանդյա իրեր, որոնք պատկանել են XVIII դարի սաքսոնական թագավորներ Օգոստոս Հզորին և Օգոստոս III-ին: