Եվրամիությունում ԱՄՆ դեսպան Գորդոն Սոնդլենդին երեք կին մեղադրել են սեռական ոտնձգությունների համար: Այս մասին հայտնում է BBC-ն: Սոնդլենդը առանցքային վկաներից մեկն Է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի իմփիչմենթի գործի՝ Կոնգրեսի հետաքննությունում:
Կանայք հայտարարել են, որ Սոնդլենդը համբուրել է կամ փորձել Է դա անել առանց իրենց համաձայնության, իսկ նրանցից մեկը պնդում Է, որ նա մերկացել Է իր առջև: Բոլորից մերժում ստանալուց հետո Սոնդլենդը խոչընդոտել Է նրանց պրոֆեսիոնալ գործունեությանը: Կանանց պնդմամբ՝ դեպքերը տեղի են ունեցել նախքան Սոնդլենդի՝ դեսպան նշանակվելը:
Դեսպանն ինքը հերքում է բոլոր մեղադրանքները: