Ֆրանսիայում հակակառավարական նոր ալիք է բարձրանում, այս անգամ՝ գյուղացիական: Ֆրանսիացի ֆերմերները, դժգոհ գյուղատնտեսության ոլորտում իշխանությունների վարած քաղաքականությունից, երկրի տարբեր շրջաններից Փարիզ են մեկնել 600-700 տրակտորով:
Ակցիան կազմակերպած մի շարք արհմիությունների ներկայացուցիչներ դժգոհ են գոյություն ունեցող միջազգային պայմանագրերից, որոնք, նրանց խոսքով, բացասաբար են անդրադառնում գյուղատնտեսության վրա: Ակտիվիստներից շատերը պահանջում են հանդիպում նախագահ Մակրոնի հետ: Ոստիկաններն արդեն արգելապատնեշներ են տեղադրել Հաղթանակի կամար տանող ճանապարհին: Ֆերմերներն ակցիաներ են նախատեսել նաև Ֆրանսիայի մյուս քաղաքներում: