Ստամբուլում Իսլամական համագործակցության կազմակերպության առևտրի և տնտեսական հարցերով մշտական հանձնաժողովի 35-րդ նիստի ամբիոնը Թուրքիայի նախագահ Էրդողանը օգտագործել է իսլամական աշխարհի միավորման և հզորացման կոչով հանդես գալու համար: Նա նաև կոչ է արել ՄԱԿ-ին և միջազգային ու տարածաշրջանային այլ կազմակերպություններին մարտի 15-ը հայտարարել Իսլամաֆոբիայի դեմ պայքարի և համերաշխության միջազգային օր:
Էրդողանը ներկաների ուշադրությունը հրավիրել է, իր խոսքով՝ մեկ այլ անարդարության վրա. ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում, փաստորեն, ոչ մի մահմեդական երկիր չկա:
Էրդողանն առիթը բաց չի թողել քննադատելու նաև Իսրայելին, որի քաղաքականությունը, ըստ նրա, սպառնում է տարածաշրջանի անվտանգությանն ու ընդհանրապես մարդկությանը: