Եվրախորհրդարանը հաստատել է Եվրահանձնաժողովի նոր կազմը Ուրսուլա ֆոն դեր Լեյենի գլխավորությամբ: Գերմանիայի պաշտպանության նախկին նախարար Լեյենը կունենա երեք տեղակալ, նրա ենթակայությամբ կաշխատեն 11 կին և 15 տղամարդ: Իսպանիայի արտգործնախարար Ժոսեպ Բորելը կգլխավորի ԵՄ դիվանագիտական ծառայությունը: Օրենքի գերակայությունն ապահովելու է չեխ Վերա Յուրովան: