Կիրակի Հոնկոնգի շրջանային խորհուրդների պատգամավորների ընտրություններում հաղթում են դեմոկրատական ուժերը:
Ըստ նախնական արդյունքների՝ ընդդիմության կողմնակիցները վերահսկում են 18 ընտրատարածքից 17-ը կամ 452 տեղից 278-ից ավելին, իսկ կենտրոնական իշխանության ներկայացուցիչները՝ 42 տեղ:
Նախորդ ընտրություններից հետո իշխանամետ ուժերը վերահսկում էին շրջանային խորհուրդների 75%-ը, և ներկա արդյունքը նրանց համար ջախջախիչ է:
Չնայած Հոնկոնգում անվտանգության մասին մտահոգություններին, որոնք առաջացել էին վերջին ամիսներին դեմոկրատական ուժերի չդադարող բողոքի ցույցերի պատճառով, քվեարկությունն անցել է խաղաղ, մասնակցությունն էլ բարձր է եղել՝ 71%: