Սուրբ Ծնունդը Ուկրաինայում պետք է նշվի ըստ Գրիգորյան օրացույցի` դեկտեմբերի 25-ին: Այս մասին հայտարարել է Ուկրաինայի Ուղղափառ եկեղեցու ղեկավարը, հայտնում է УНИАН-ը:
Նրա խոսքով՝ Ուկրաինայի եկեղեցին կարող է փոխել Հուլյան օրացույցը և հետաձգել Ծննդյան տոնի օրը, այնուամենայնիվ, նոր ամսաթվին լիարժեք անցնելու համար անհրաժեշտ է ուկրաինական հասարակության ցանկությունը:
Այժմ Ուկրաինայում կա Սուրբ Ծննդյան երկու օր պաշտոնական արձակուրդներով՝ դեկտեմբերի 25-ը և հունվարի 7-ը: