Անհայտ կողոպտիչները թալանել են Դրեզդենի հայտնի «Կանաչ կամար» թանգարանը: Այստեղ պահվում է Եվրոպայում գանձերի խոշոր հավաքածուն: Bild հրատարակության տվյալներով՝ գողերը թանգարան են մտել պատուհանից՝ նախապես հոսանքազրկելով շենքը, և տարել արժեքավոր իրեր: Թանգարանում պահվում են ոսկուց, արծաթից, թանկարժեք քարերից, փղոսկրից և այլ թանկարժեք նյութերից պատրաստված ցուցանմուշներ ու ապրանքներ: Սա համարվում է հետպատերազմյան ժամանակաշրջանում գեղարվեստական արժեքների ամենամեծ գողությունը, իսկ թալանը գնահատվում է մոտ մեկ միլիարդ եվրո: Հանցագործներին հաջողվել է փախչել: