Կենտրոնական հետախուզական վարչության նախկին գործակալ Ջերի Չուն Շին Լին դատապարտվել է 19 տարվա ազատազրկման՝ Չինաստանի օգտին լրտեսության մեղադրանքով: Վերջին մեկ տարվա ընթացքում սա արդեն երրորդ դեպքն է, երբ ԿՀՎ նախկին աշխատակցին նույն մեղադրանքն է առաջադրվում:
55-ամյա ԱՄՆ քաղաքացին մեղքը խոստովանել էր դեռևս մայիսին: Մեղադրող կողմը հաստատել է, որ 2007-ին, ԿՀՎ-ից դուրս գալուց հետո, Հոնկոնգում չինացի գործակալները հավաքագրել են նրան, ինչից հետո գումար է ստացել ամերիկյան պաշտպանական համալիրի վերաբերյալ տեղեկատվության դիմաց: