«Ռուսները սկսել են մեծ նշանակության տալ խոսքի ազատությանը: Այն միտումը, որը դրսևորվեց Մոսկվայի փողոցներում ամբողջ ամռան ընթացքում, հաստատվում է թվերով: Համաձայն Ռուսաստանի անկախ հետազոտական «Լևադա կենտրոնի» հրապարակած հետազոտության և Ռուսաստանի հիսուն շրջանում անցկացված հարցումների՝ 2017 թվականից ավելացել է այն ռուսների թիվը, որոնք կարևորում են խոսքի, կրոնի և հավաքների ազատությունը»,- գրում է Le Figaro-ի լրագրողը:
Ըստ լրագրողի՝ 34%-ից առաջադեմ ռուսաստանցիների թիվը հասել է 58%-ի: Այս հարցում հատուկ տեղ է զբաղեցնում Մոսկվան: Քաղաքային ընտրություններում թույլ տրված խախտումների պատճառով այս ցուցանիշը կրկնապատկվեց՝ 24%-ից հասնելով 52%-ի, ամբողջ ամառ մայրաքաղաքում բողոքի ցույցեր էին անցկացվում:
Սակայն, ինչպես նախկինում, Ռուսաստանի հինգ քաղաքացուց առայժմ միայն մեկն է պատրաստ փողոց դուրս գալ իր շահերը պաշտպանելու համար: