Ըստ РИА Новости-ի, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Բարեկամության շքանշանով է պարգևատրել Ադրբեջանի առաջին տիկին և առաջին փոխնախագահ Մեհրիբան Ալիևային՝ ռուս-ադրբեջանական հարաբերությունների զարգացմանն ու ամրապնդմանն ուղղված ծառայությունների համար:
Ալիևան պաշտոնական այցով Ռուսաստանում է: Պուտինը պետական մրցանակը նրան հանձնել է Նովո-Օգարյովոյի նստավայրում: Պուտինն Ալիևային անվանել է «Ռուսաստանի իսկական ընկեր», և Ադրբեջանի փոխնախագահը դա մեծ պատիվ է համարել: