Թուրքական հատուկ ծառայությունները Սիրիայում ձերբակալել են «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման զինյալի, որը Եվրոպայում և Ռուսաստանում մի շարք ահաբեկչական հարձակումների մասնակից է: Այս մասին հայտարարել է Թուրքիայի ՆԳՆ ղեկավար Սուլեյման Սոյլուն:
Հայտնի է, որ ձերբակալվածը ռումբեր էր պատրաստում, հավաքագրում և ստեղծում էր մահապարտների ցանց և թույների միջոցով կազմակերպում գրոհներ ու սպանություններ:
Ըստ Սոյլուի, 2019-ի առաջին 10 ամիսներին Թուրքիայի իրավապահ մարմինները 1288 գործողություն են իրականացրել ընդդեմ ԻՊ-ի և ձերբակալել Թուրքիայի ավելի քան 3500 քաղաքացու և 2600 օտարերկրացու: