ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ստորագրել է Կոնգրեսի ընդունած՝ մինչև դեկտեմբերի 20-ն ընկած ժամանակահատվածի ժամանակավոր բյուջեն: Այժմ կոնգրեսականները ժամանակ ունեն ընդունելու երկարաժամկետ օրենք, որը սահմանում է դաշնային նախարարությունների մեծ մասի ֆինանսավորման կարգը:
Երբ Կոնգրեսը և Սպիտակ տունը չեն կարողանում համաձայնության գալ բյուջեի հարցում, Միացյալ Նահանգներում հայտարարվում է այսպես կոչված շաթդաուն: Անցյալ տարի բյուջեի շուրջ վեճերի պատճառով 35 օրով դադարեցվեց պետական ինստիտուտների ֆինանսավորումը: