Ցույցերը Թբիլիսիում չեն դադարում: Այս անգամ բողոքի ակցիայի պատճառը դատարանի որոշումն է, որի համաձայն 5-13 օր ժամկետով վարչական կալանքի տակ կմնա նոյեմբերի 18-ին խորհրդարանի շենքի մոտ ակցիայի ժամանակ բերման ենթարկված տասը ակտիվիստ: Ըստ տեղեկությունների, ակցիան ցրելու ժամանակ բերման Է ենթարկվել 37 մասնակից: Նրանց բոլորին ներկայացվել են վարչական մեղադրանքներ ոստիկանների կարգադրությունները չկատարելու համար: Մեղադրյալներն ու դատավարությանը ներկա քաղաքացիները բողոքել են դատարանի որոշման դեմ: