Իրաքի մայրաքաղաքում ցույցերը շարունակվում են, ոստիկանները ցուցարարների հետ բախումների ժամանակ հրազեն ու արցունքաբեր գազ են կիրառել, ինչի հետևանքով, ըստ Reuters գործակալության, յոթ մարդ է մահացել, 78-ը վիրավորվել են:
Ըստ Reuters-ի՝ բողոքողները շարունակում են վերահսկել երեք խոշոր կամուրջների տարածքը, որոնք տանում են դեպի այսպես կոչված «կանաչ գոտի», որտեղ գտնվում են կառավարական շենքերն ու օտարերկրյա դեսպանությունները: