Վրաստանի խորհրդարանի մեծամասնական կարգով ընտրված պատգամավորները միավորվում են ընդդիմության դեմ: «Վրացական երազանքի» պատգամավորները սկսում են ընտրություններն ամբողջովին մեծամասնական համակարգի անցկացնելու գործընթաց: Նրանք պատրաստվում են սեղմ ժամկետներում համապատասխան նախագիծ ներկայացնել խորհրդարան:
«Մենք հանդիպում ենք նախատեսել ընթացակարգային և կանոնակարգային հանձնաժողովի ղեկավար Գիորգի Կախիանիի հետ, ինչից հետո մեծամասնական շրջաններում կսկսենք ստորագրություններ հավաքել»,- ասել է պատգամավոր Դիմիտրի Խունդաձեն: