Մամուլի միջազգային ինստիտուտի վերջին զեկույցում նշվել է, որ Թուրքիան համաշխարհային ռեկորդ է սահմանել լրագրողների ձերբակալության հարցով: 2016 թ. հուլիսի 15-ին տեղի ունեցած ռազմական հեղաշրջման անհաջող փորձից հետո հայտարարված արտակարգ դրության ժամանակ ձերբակալվել էր 160 լրագրող, սակայն այսօր էլ, երբ արտակարգ դրությունն ավարտված է, դարձյալ 120 լրագրող բանտում է: Նրանց նկատմամբ քրեական գործեր են հարուցված ծանր մեղադրանքներով, հիմնականը անդամակցությունն է ահաբեկչական խմբավորումներին:
Հեղաշրջման փորձի հետևում կանգնած լինելու կասկածանքով աշխատանքից հեռացվել էին նաև 150 հազար դատավոր, գիտնական, պետծառայող: