«Անցյալ շաբաթ քաղաքը պարալիզած երկու մակընթացությունից հետո Ադրիատիկի ջուրը նորից բարձրացել է մինչև 1 մետր 50 սանտիմետր: Մեր առաջնահերթությունն անվտանգությունն է», - կիրակի գրել է Վենետիկի քաղաքապետ Լուիջի Բրունյարոն:
Բնական տարերքը Վենետիկին մեկ միլիարդ եվրոյի վնաս է պատճառել, ասել է քաղաքապետը: Նա ավելացրել է, որ հատուկ հաշիվ է բացում բոլորի համար, ովքեր Իտալիայում և արտերկրում կցանկանան օգնել ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցուցակում եզակի քաղաքի վերականգնմանը: