Վրաստանից ստացված վերջին լուրերից տեղեկանում ենք, որ Թբիլիսիի Ռուսթավելու պողոտայում, խորհրդարանի շենքի դիմաց մաքրման աշխատանքներ են կատարում՝ հավաքում են աղբը, լվանում են ասֆալտը: Խորհրդարանի հարակից տարածքում միայն ոստիկաններ են, ցուցարարները հավաքվել են Հանրապետության հրապարակում՝ մետրոյի մոտ: Ընդդիմության առաջնորդներն էլ հանդիպում են դիվանագիտական ներկայացուցչությունների հետ: Ընդդիմադիր գործիչ Դավիթ Ուսուփաշվիլին հույս է հայտնել, որը միջազգային հանրությունը պատշաճ կգնահատի Թբիլիսիում տեղի ունեցածը ու կկանգնի Վրաստանի կողքին։