Երեքշաբթի Սենատում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի դեմ պետք է ցուցմունք տա պետական քարտուղարության աշխատակից Ջենիֆեր Ուիլյամսը:
Ամսվա սկզբին՝ փակ նիստերի ժամանակ, Ուիլյամսը արդեն հայտնել էր օրենսդիրներին, թե ինչպես է վկա եղել Թրամփի և Ուկրաինայի նախագահ Զելենսկու միջև հուլիսին կայացած հեռախոսազրույցին, ինչն էլ դարձավ ԱՄՆ նախագահի իմփիչմենթի գործընթացը սկսելու հիմնական պատճառը:
Ըստ վկաների, հենց այդ խոսակցության ժամանակ Թրամփը Զելենսկուց պահանջել է վարկաբեկող ապացույցներ ներկայացնել առաջիկա նախագահական ընտրություններում իր հնարավոր մրցակից Ջո Բայդենի և նրա որդու՝ Հանթեր Բայդենի նկատմամբ:
Թրամփը Ջենիֆեր Ուիլյամսին, ինչպես նաև իմփիչմենթի գործընթացում ներգրավված բոլոր անձանց դասել է, այսպես կոչված, «թրամփատյացների» խմբին:
CNN-ը նշում է, որ Ուիլյամսը ներկայումս զբաղեցնում է Եվրոպայի և Ռուսաստանի հարցերով փոխնախագահի հատուկ խորհրդականի պաշտոնը, գործընկերներն էլ բարձր են գնահատում նրա մասնագիտական որակները: