Մոտ 20 հազար մարդ է մասնակցել Աթենքում անցկացված հակաամերիկյան ցույցին, հայտնում է Proto Topic պարբերականը՝ վկայակոչելով ոստիկանության տվյալները:
Հույն երիտասարդները հանրահավաքն անցկացրել են՝ նշելով «սև գնդապետների» խունտայի դեմ պոլիտեխնիկական համալսարանի ուսանողների կազմակերպած ապստամբության 46-րդ տարեդարձը: Հույները ԱՄՆ-ին մեղադրում են 1967-1974 թվականների խունտային սատարելու համար, քանի որ բազմաթիվ քաղաքական գործիչների կարծիքով, առանց ԱՄՆ-ի աջակցության, խունտան մեկ օրից ավելի չէր լինի: Ցուցարարները վանկարկել են հակաամերիկյան կարգախոսներ: Ավանդաբար, ապստամբության տարեդարձի օրը ուսանողները կեսօրին արյունոտ հունական դրոշով գալիս են ԱՄՆ դեսպանատուն, իսկ երեկոյան տեղի է ունենում զանգվածային ցույց: