Իրանում մի շարք պատգամավորներ հրաժարական են տվել՝ բողոքելով երկրում գազի գնի բարձրացման դեմ: Կիրակի Մեջլիսում տեղի ունեցավ փակ նիստից հետո խոսնակ Ալի Լարիջանին հայտարարել էր, թե խորհրդարանը լիովին աջակցում է կառավարությանը: Հետագայում պարզ դարձավ, որ շատ պատգամավորների թույլ չեն տվել խոսել:
Ավելին, Իրանի իշխանությունները ցուցադրում են բողոքները ճնշելու իրենց պատրաստակամությունը: Անցյալ շաբաթ երկրում անջատվեց ինտերնետը, երկուշաբթի էլ Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հրամանատարությունը հայտարարեց, որ ուժ կկիրառի ցուցարարների դեմ: Հանրապետության նախագահ Հասան Ռոհանին բողոքներ հրահրողներին ուղղակի համեմատել է ահաբեկիչների հետ: