Ռազմական ոլորտում կա մասնագետների մի խումբ, առանց որի համակարգն ուղղակի չի կարող գոյատևել: Նոյեմբերի 17-ը ռազմական բժիշկների օրն է: Հայաստանում ռազմական նշանակության բուժհաստատությունները տարեցտարի զինվում են նոր տեխնիկայով: Մասնագետները նշում են, որ այս գործընթացը պետք է կրի մշտական բնույթ: