Կառավարության նիստում հավանության է արժանացել Առողջապահության նախարարության կողմից ներկայացված առաջարկը: Փոփոխություն կատարելով «Հայաստանի Հանրապետության կարիքների համար դիաբետոն 60 մգ դեղի գնման՝ 2015-2019 թվականների գործընթացը կազմակերպելու մասին» որոշման մեջ, 2 տարի ժամկետով երկարաձգվել է Դիաբետոն 60 մգ դեղի գնման գործընթացը:
Այսպիսով, շաքարային դիաբետով հիվանդները 2020-2021 թթ.-ին ևս պատշաճ կերպով և անխափան կապահովվեն ֆրանսիական «Լե Լաբողատուաղ Սեղվիե» ընկերության արտադրության «Դիաբետոն ՄՌ 60-ի (գլիկլազիդ)» դեղով: