Սիրիայում հյուսիս-արևելքում անհայտ անձինք սպանել են Կամիշլիի Հայ Կաթողիկե Սուրբ Հովսեփ համայնքի հոգևոր հովիվ Հովսեփ քահանա Պետոյանին և իր հորը (ըստ արաբական աղբյուրների՝ Իբրահիմ Բիդո)։
Ըստ Regionmonitor-ի աղբյուրների՝ քահանային և նրա հորը սպանել են Դեր Զոր-Հասակա ճանապարհին՝ կրակ բացելով մեքենայի վրա:
Հոգևորականը Դեր Զոր էր գնում այնտեղի Հայ Կաթողիկե եկեղեցու վերանորոգման աշխատանքներին ծանոթանալու։