Թուրքիայի Մուղլայի շրջանում մեկնարկել է «Արևելյան միջերկրածովյան-2019» լայնածավալ զորավարժությունը, որին մասնակցում են 15 պետության 47 ռազմանավ և 4700 զինվորական: Թուրքական կողմը նշել է, որ դրա նպատակն է ընդլայնել ՆԱՏՕ-ի անդամ պետությունների միջև փոխադարձ համագործակցությունը և ամրապնդել Թուրքիայի ծովային ռազմավարությունը: Զորավարժություններին մասնակցում են նաև Իսպանիան, Իտալիան, Կանադան և Հունաստանը: