Կիպրոսի նախագահ Նիկոս Անաստասիադիսը ՄԱԿ-ին ներկայացրած փաստաթղթում Թուրքիայից պահանջել է զորքերը դուրս բերել իր երկրից:
Անաստասիադիսը նշել է, որ Վարոշայի շրջանը պետք է վերադարձվի հույներին, և թուրքական զորքը դուրս գա Կիպրոսից:
Անաստասիադիսը պահանջել է նաև ավելացնել սահմանային անցակետերը Հյուսիսային Կիպրոսի ինքնահռչակ թուրքական հանրապետության և Կիպրոսի Հանրապետության միջև: Կիպրոսի ղեկավարը նկատել է, որ էներգետիկայի հարցում Թուրքիան անընդհատ խախտում է Կիպրոսի Հանրապետության ինքնիշխանության իրավունքը: