ԱՄՆ-ի հետ համապարփակ առևտրային գործարքի առաջին հատվածը ստորագրելուց առաջ Չինաստանի իշխանություններն ամերիկյան կողմին հորդորել են կասեցնել չինական ապրանքների ներկրման համար սեպտեմբերին սահմանված մաքսատուրքերը: Պաշտոնական Պեկինը համարում է, որ դեկտեմբերին նոր մաքսատուրքերի սահմանումից հրաժարվելու ԱՄՆ-ի որոշումը բավարար չէ:
Հակասական տեղեկություններ են ստացվում ԱՄՆ-Չինաստան առևտրատնտեսական պատերազմի վերաբերյալ: Աղբյուրներից մեկը հայտնում է, որ Չինաստանը ցանկանում է 250 մլրդ դոլար արժողությամբ ծավալով ապրանքների վրա սահմանված 25 տոկոս մաքսատուրքների կասեցում, մյուսներն էլ պնդում են, թե չինացի բանագնացներն, ընդհանուր առմամբ, մտադրվել են կասեցնել ցանկացա՛ծ սահմանափակում: