Հյուսիսային Կորեայի ԱԳՆ խոսնակը հայտարարել է, որ ահաբեկչության մասին ԱՄՆ պետքարտուղարության՝ վերջերս հրապարակված զեկույցը խանգարում է միջուկային զինաթափման մասին բանակցություններում առաջընթացին:
Հյուսիսային Կորեայի պաշտոնական լրատվական գործակալության հաղորդման համաձայն՝ ԱԳՆ խոսնակը նշել է, որ Փհենյանի ու Վաշինգթոնի միջև բանակցությունների ուղին հենց նման քաղաքականության պատճառով է միշտ անհարթ եղել:
Հիշեցնենք, որ նոյեմբերի 1-ին ԱՄՆ-ի պետքարտուղարությունը Հյուսիսային Կորեան ահաբեկչությունը հովանավորող պետությունների ցանկում էր ներառել, իսկ Պետդեպարտամենտի ներկայացուցիչը հայտարարել է, որ այդ երկիրը հովանավորում է միջազգային ահաբեկչությունը: