Հայ-կորեական գործարար համաժողովի նպատակն է ընդլայնել երկու երկրների միջև տնտեսական գործակցությունը: Առևտրաարդյունաբերական պալատի և Կորեայի առևտրային և ներդրումային զարգացման գործակալության նախաձեռնությանը մասնակցել են նաև պետական պաշտոնյաներ և բարձրաստիճան դիվանագետներ: