Բոլիվիայի նախագահ Էվո Մորալեսը հայտարարել է, որ պատրաստ է անցկացնել նախագահական ընտրությունների երկրորդ փուլը, եթե բացահայտվեն առաջին փուլի ընտրակեղծիքների փաստեր: Այս մասին նա գրել է Twitter-ի իր միկրոբլոգում, հայտնում է ՏԱՍՍ-ը: Ուրբաթ Բոլիվիայի Բարձրագույն ընտրական դատարանի նախագահը Եվրամիության և Ամերիկյան պետությունների կազմակերպության ներկայացուցիչներին, ինչպես նաև Բոլիվիայի քաղաքացիներին հրավիրել է ստուգելու ընտրությունների ձայների հաշվարկի արդյունքները: Քվեաթերթիկների 100%-ի հաշվարկման արդյունքում ընտրություններում հաղթել է գործող նախագահ Էվո Մորալեսը` ստանալով ձայների 47.08%-ը, նրա մրցակիցը` նախկին նախագահ Կառլոս Մեսան, ստացել է ձայների 36.51%-ը: 10% տարբերությունը հիմք է տալիս Մորալեսին հաղթող համարել ընտրությունների առաջին փուլում: