Բոլիվիայում նախագահական ընտրություններից հետո սկսված ներքաղաքական հակասությունները կարգավորելու համար ԵՄ-ն նախագահ Էվո Մորալեսին առաջարկել է անցկացնել ընտրությունների երկրորդ փուլ:
Ձայների 99,81 տոկոսի հաշվառման արդյունքում նա հավաքել Է քվեների 47,06 տոկոսը, իսկ Կառլոս Մեսան՝ 36,52-ը: Ընդդիմադիր թեկնածուի նկատմամբ Մորալեսը 10 տոկոս առավելություն ունի, ինչն ըստ բոլիվիական օրենքի՝ երաշխավորում է նրա հաղթանակն առաջին փուլում:
Ընդդիմությունը, սակայն, բողոքում է. նրանց լռեցնելու համար Մորալեսն արտակարգ վիճակ է հայտարարել երկրում՝ բողոքի ցույցերը որակելով պետական հեղաշրջման փորձ: