Բոլիվիայում նախագահի ընտրությունների ձայների հաշվարկի դեմ ընդդիմության կազմակերպած բողոքի ցույցերը ստիպել են նախագահ Մորալեսին դիմել կտրուկ քայլերի: Մամուլի ասուլիսում նա հայտարարել է, որ երկրում արտակարգ դրության ռեժիմ է հաստատելու առճակատումից խուսափելու համար: Մորալեսը զանգվածային բողոքները համարել Է պետական հեղաշրջման փորձ, իսկ նախաձեռնողները իր վերընտրվելուց դժգոհ աջ ուժերն են: Բողոքի ցույցերը սկսվեցին, երբ հայտարարվեց, որ ըստ նախնական արդյունքների, Մորալեսը ստացել է ձայների 46,85, իսկ նրա մրցակից, նախկին նախագահ Կառլոս Մեսան՝ 36,74 տոկոսը: Ձայների այդ տարբերությունը բավարար է, որ Մորալեսը հաղթող ճանաչվի ընտրությունների առաջին փուլում: