Բոլիվիայում ձայների հաշվարկը դեռ չի ավարտվել, բայց ընդդիմությունն արդեն բողոքի ալիք է բարձրացրել: Ձայների 95,63 տոկոսի հաշվարկման արդյունքում գործող նախագահ Էվո Մորալեսը ստացել է 46,85 տոկոս, նրա հիմնական մրցակից, երկրի նախկին նախագահ Կառլոս Մեսան՝ ձայների 36,74 տոկոսը:
Բարձրագույն ընտրական դատարանի հրապարակած տվյալներով, Մորալեսը հաղթում է առաջին փուլում: Մեսան հայտարարել Է, որ չի ճանաչում պետության ներկա նախագահի հնարավոր հաղթանակը: Ընդդիմությունը Բոլիվիայի մի շարք խոշոր քաղաքներում ցույցեր է անցկացնում, որոնք ընթանում են ոստիկանության հետ բախումներով: