Սիրիայի քրդական ուժերը հրետակոծել են Սիրիայի սահմանին մոտ գտնվող թուրքական Աքչաքալե և Ջեյլանփինար քաղաքները: «Ազգային ինքնապաշտպանական ուժերի» հարձակման հետևանքով վիրավորվել է 18 մարդ: Քրդական ուժերի թիրախում են հայտնվել վարչական կառույցները: Բացի այդ, հարձակման են ենթարկվել նաև «Հաբեր թուրք» հեռուստաալիքի լրագրողները, որոնք այդ պահին ուղիղ եթերում աշխատելիս են եղել թուրք-սիրիական սահմանին գտնվող տներից մեկի տանիքից: