Իրական ագրեսորը հենց Ադրբեջանն է, որն իրագործեց Բաքվի և Սումգայիթի հայերի ջարդերը, լայնածավալ պատերազմ նախաձեռնեց Արցախի ժողովրդի դեմ՝ ի պատասխան ինքնորոշման իրավունքի իրագործման խաղաղ կոչերի։
ՅՈՒՆԵՍԿՕ-ի Գլխավոր կոնֆերանսում Հայաստանի պատվիրակությունն արձագանքել է Ադրբեջանի պատվիրակության ելույթին, հայտարարել, որ Ադրբեջանը հերթական անգամ փորձում է աղավաղել իրականությունը։ «Իրական ագրեսորը հենց Ադրբեջանն է, որն իրագործեց Բաքվի և Սումգայիթի հայերի ջարդերը, լայնածավալ պատերազմ նախաձեռնեց Արցախի ժողովրդի դեմ՝ ի պատասխան ինքնորոշման իրավունքի իրագործման խաղաղ կոչերի։ Ադրբեջանը շարունակում է խեղաթյուրել ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի բանաձևերի դրույթները, որոնցից ոչ մեկում Հայաստանը չի նշվում որպես հակամարտող կողմ։ Մյուս կողմից՝ առանց նախապայմանների ռազմական գործողությունները դադարեցնելու հիմնական պահանջը չի կատարվում հենց Ադրբեջանի կողմից»,-ասված է հայտարարության մեջ։