Ադրբեջանին զենք վաճառելով՝ Ռուսաստանի նպատակն էր պահպանել ուժային հավասարակշռությունը:
Ապրիլյան սրացումից հետո Ռուսաստանը գիտակցեց սխալը՝ Ադրբեջանին զենք տրամադրելու առումով՝ լրագրողներին ասել է ռուս քաղաքագետ Սերգեյ Մարկեդոնովը՝ Սլավոնական համալսարանում՝ ազգային անվտանգության թեմայով համաժողովին: Նա նկատել է, որ Ադրբեջանին զենք վաճառելով՝ Ռուսաստանի նպատակն էր պահպանել ուժային հավասարակշռությունը: Բայց 2016-ի ապրիլին Ռուսաստանում կարմիր ազդանշաններ վառվեցին, թեեւ դա արտաքին աչքի համար տեսանելի չէր: