Մայկ Փենսն, իր խոսքում մանրամասնելով այս օրերին Մերձավոր Արեւելքի քրիստոնյաներին պատուհասած ողբերգությունները` դրանք բնութագրել է որպես ցեղասպանություն։
«Հանուն քրիստոնյաների պաշտպանության» խորհրդաժողովի ավարտին Միացյալ Նահանգների փոխնախագահն ահազանգ է հնչեցրել քրիստոնեությանը սպառնացող վտանգի մասին։ Մայկ Փենսն, իր խոսքում մանրամասնելով այս օրերին Մերձավոր Արեւելքի քրիստոնյաներին պատուհասած ողբերգությունները` դրանք բնութագրել է որպես ցեղասպանություն։ Նա շեշտել է, որ այսուհետև սիրիական ճգնաժամից տուժածներին Վաշինգտոնն օգնությունն ուղարկելու է ոչ թե ՄԱԿ-ի միջոցով, որի գործունեությունն անարդյունավետ է համարել, այլ ուղղակիորեն զարգացման ամերիկյան գործակալության խողովակով։ Փոխնախագահ Փենսը որպես Քրիստոնեության օրրան հիշատակել է նաեւ Հայաստանը: Հայկական լոբբին համոզված է, որ մարդասիրական օգնության առաքման նոր եղանակով ավելանում է սիրիահայերին ավելի մեծ օժանդակություն հասցնելու հնարավորությունը։