Գործի քննությամբ պարզվել է, որ մարտական հենակետում ինժեներական աշխատանքներ իրականացնելիս անվտանգության կանոնները չեն պահպանվել:
Դեպքը տեղի է ունեցել հոկտեմբերի 10-ին: Զինծառայող Չապլին Մարգարյանը կրծքից վիրավորվել է հակառակորդի կրակոցից եւ հոսպիտալ տեղափոխվելիս մահացել: Գործի քննությամբ պարզվել է, որ մարտական հենակետում ինժեներական աշխատանքներ իրականացնելիս անվտանգության կանոնները չեն պահպանվել: Ծառայության նկատմամբ անփույթ վերաբերմունք է դրսեւորել հենակետի պատասխանատուն, ինչն էլ անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ: Այս կասկածանքով ձերբակալվել է 1-ին հրաձգային գումարտակի հրամանատարի թիկունքի գծով տեղակալը: Նախաքննությունը շարունակվում է: