Սողանքը վնասել էր մայրուղային խողովակաշարը՝ պարզաբանում են Գազպրոմ-Արմենիայից:
Առավոտյան ժամը 11-ից դադարեցվել է Դիլիջան քաղաքի գազամատակարարումը: Սողանքը վնասել էր մայրուղային խողովակաշարը՝ պարզաբանում են Գազպրոմ-Արմենիայից: Ընկերությունն այժմ տարածքում վթարավերականգնողական աշխատանքներ է կատարում: Թե երբ կվերականգնվի գազամատակարարումը, կհայտնեն գործի ծավալը ճշտելուց հետո: