Հրետանային զենքը կիրառվել է Մարտակերտ-Մատաղիսի ուղղությամբ:
Արցախի սահմանին Ադրբեջանի զինուժը կիրակի «Սպայկ» հրթիռ և ականանետ է կիրառել՝ խախտելով Հայաստանի և Ադրբեջանի նախագահների ժնևյան հանդիպման պայմանավորվածությունը: Հրետանային զենքը կիրառվել է Մարտակերտ-Մատաղիսի ուղղությամբ: Մեր դիրքերի վրա ականանետի 5 արկ և «Սպայկ» տիպի մեկ հակատանկային հրթիռ է արձակվել: «Սա փաստում է, որ Բաքուն ոչ միայն հակված չէ ձեռքբերված պայմանավորվածությունը նպատակաուղղել հակամարտության խաղաղ կարգավորմանն ու չարդարացված կորուստների բացառմանը, այլև հակառակը՝ կանխամտածված սադրանքներով գնում է դրության ապակայունացման»,- ասված է Արցախի պաշտպանության բանակի հաղորդագրությունում: Արցախի զինված ուժերը ձեռնպահ են մնացել պատասխան գործողություններից, բայց և զգուշացրել՝ սադրանքները շարունակելու դեպքում պատասխանը լինելու է անհամարժեք և ցավոտ: