Գյուղի ջրատար խողովակների մոտ՝ դաշտերի մեջ հայտնաբերվել է տղամարդու մարմնի գոտկատեղից ներքևի հատված:
Արարատի մարզի Արևշատ գյուղում տղամարդու մասնատված մարմին է հայտնաբերվել: Ոստիկանությունն ահազանգը ստացել է երեկ երեկոյան: Օպերատիվ խումբն անմիջապես մեկնել է դեպքի վայր: Գյուղի ջրատար խողովակների մոտ՝ դաշտերի մեջ հայտնաբերվել է տղամարդու մարմնի գոտկատեղից ներքևի հատված: Հանգամանքները պարզվում են, կատարվում է նախաքննություն: