Նախագահը ծանոթացել է՝ թե ինչ պայմաններում են տղաները ծառայում, նաև ստուգել է մեր դիրքերի ամրությունը:
Աչքի ընկած զինվորներին ու սպաներին Հանրապետության Նախագահը նվերներ է հանձնել Տավուշի սահմանին՝ այցելելով մարտական դիրքերից մեկը: Նախագահը ծանոթացել է՝ թե ինչ պայմաններում են տղաները ծառայում, նաև ստուգել է մեր դիրքերի ամրությունը: Իջևանում նախագահ Սարգսյանը մասնակցել է նոր զինավանի բացմանը, նաև ճաշել է զինվորների հետ: