Ծայրահեղ ծանր է մնում գլխի շրջանում վիրավորում ստացած Ռոբերտ Գասպարյանի վիճակը:
Ադրբեջանի արկակոծման հետևանքով վիրավորումներ ստացած երեք զինծառայողներից երկուսը Ստեփանակերտի հոսպիտալից տեղափոխվել են Երևան: Կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալից տեղեկացանք, որ ծայրահեղ ծանր է մնում գլխի շրջանում վիրավորում ստացած Ռոբերտ Գասպարյանի վիճակը: Նա վերակենդանացման բաժանմունքում է, իսկ Վահե Բադալյանը դրական դինամիկայով տեղափոխվել է կրծքային վիրաբուժության բաժանմունք: Նրա վիճակը բժիշկները գնահատում են միջին ծանրության: