Թբիլիսիի Ներսիսյան դպրոցը դարձյալ վրացահայերի քննարկման առանցքում է:
Թբիլիսիի Ներսիսյան դպրոցը դարձյալ վրացահայերի քննարկման առանցքում է: Շենքի վերանորոգման համար 6 մլն դոլար ենք ծախսել, վերջերս հայտարարել է Կովկասյան բիզնես դպրոցի փոխտնօրենը: Դպրոցի շենքը նախկին Ներսիսյան ճեմարանն է: Վիրահայոց թեմն ու հայ համայնքն այս հայտարարության մեջ ակնարկ են տեսնում: