Հիպոթերապիան կիրառվում է նաև մեր երկրում՝ Խարբերդի մանկատան երեխաներին օգնելու համար մասնագետներ են եկել Շվեյցարիայից:
Ձիու շարժումը, ջերմությունը և նրա հետ էմոցիոնալ շփումը արդյունավետ բուժման միջոց է հաշմանադամություն ունեցող երեխաների համար: Հիպոթերապիան կիրառվում է նաև Հայաստանում. Խարբերդի մանկատան երեխաներին օգնելու համար մասնագետներ են եկել Շվեյցարիայից, իսկ ՀՕՖ-ն էլ կառք է նվիրել, որպեսզի ավելի շատ երեխա օգտվի ձիերով թերապիայից: